«Վրացական երկաթուղիներ»-ը հայտարարել է, որ Ռուսաստանի և Վրաստանի միջև երկաթուղային կապի վերականգնման մասին խոսք չկա։
««Վրացական երկաթուղիներ»-ը չի խոսել Ռուսաստանի և Վրաստանի միջև երկաթուղային կապի վերականգնման մասին։ Հետևաբար, մեզ համար բացարձակապես անհասկանալի է, թե ինչու է այս հարցը դրվել օրակարգում», – հայտարարել են ընկերությունից։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ աշխատանքներ են տարվում Կովկասում բոլոր վնասված երթուղիների ապաշրջափակման ուղղությամբ, այդ թվում՝ Աբխազիայի միջոցով Ռուսաստանի և Վրաստանի միջև երկաթուղու վերականգնման հնարավորությունը։
