ՊԵԿ պաշտոնյա է կալանավորվել՝ խոշոր չափով կաշառք ստանալու մեղադրանքով։ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 3 անձ, այդ թվում՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի գլխավոր հարկային տեսուչը:
«Վերջինիս մեղադրանք է ներկայացվել տնտեսվարողներից 3 դրվագով խոշոր չափերով կաշառք ստանալու համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը»,- այս մասին հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն: