ՊԵԿ գլխավոր հարկային տեսուչ է կալանավորվել

ՊԵԿ գլխավոր հարկային տեսուչ է կալանավորվել

ՀՀ ՊԵԿ գլխավոր հարկային տեսուչ է կալանավորվել. Radra Armenia-ն տեղեկացավ Հակակոռուպցիոն կոմիտեից։

«Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 3 անձ, այդ թվում՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի գլխավոր հարկային տեսուչ: Վերջինիս մեղադրանք է ներկայացվել տնտեսվարողներից 3 դրվագով խոշոր չափերի կաշառք ստանալու համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը»,-ասացին կոմիտեից։ 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment