Ազգային ժողովը 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է օրենսդրական երկու նախագծերի փաթեթը

Ազգային Ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» և «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթը։
Ըստ այդմ՝
  •  աջակցող միջոցների տրամադրման կամ վերանորոգման համար փոխհատուցում տրամադրելու գործընթացում պետության հետ համատեղ կարող են ներգրավվել նաև ոչ պետական կազմակերպությունները,
  • հստակեցվում է անկախ կյանքի կենտրոն հասկացությունը և գործունեությունը, սահմանվում են միասնական կանոններ ու մոտեցումներ՝ ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի ու որակյալ ծառայությունների մատուցմանը,
  •  հստակեցվում է անձնական օգնականի ծառայությունների մատուցման գործընթացը․ այն կդառնա եռակողմ՝ մեկ պայմանագրի կնքմամբ,
  •  ֆունկցիոնալության գնահատում անցած և գործող գնահատման որոշում ունեցող անձինք նոր ծառայություն ստանալու համար կրկնակի գնահատում չեն անցնի․ փոփոխությունը կկատարվի միայն Ծառայությունների անհատական ծրագրում (ԾԱԾ)։

Leave a Comment