Լիլիթ Մակունցը՝ ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնելու հնարավորության մասին

Ես նման տեղեկություն չունեմ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 13–ին, ՔՊ գրասենյակի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետի խորհրդական Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով տարածված լուրերին, որ ինքը պատրաստվում է խորհրդարանական ընտրություններից հետո զբաղեցնել նորընտիր Ազգային ժողովի նախագահի պաշտոնը։

Նա անպատասխան թողեց հարցը, թե արդյոք կուզեր լինել ԱԺ նախագահ, և հեռացավ։

Նշենք, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում այսօր՝ փետրվարի 13–ին, մեկնարկել է 2026–ի խորհրդարանական ընտրություններում ՔՊ ցուցակում թեկնածուների ընտրության առաջին փուլը։

Այս փուլում ՔՊ–ի շուրջ 1100 պատվիրակները պետք է այցելեն ՔՊ գրասենյակ եւ 276 հոգանոց ցուցակից 50-ական թեկնածու ընտրեն։ Ապա քվեարկության արդյունքները կամփոփվեն, եւ  ռեյտինգային կարգով կձեւավորվի ՔՊ-ի նախնական ցուցակը՝ ամենաշատ ձայն ստացածից մինչեւ ամենաքիչը։

Իսկ առաջին 50 թեկնածուներն արդեն մարտին ներկուսակցական հարթակում քարոզարշավ կանցկացնեն, որպեսզի պատվիրակները նորից ընտրություն կատարեն այդ 50-ի մեջ՝ որոշելով, թե ով է վարչապետի թեկնածուն եւ ով որ տեղը պետք է զբաղեցնի։

Նշենք, որ այս փուլը կտևի մինչեւ փետրվարի 15–ը։

Աղբյուր՝ news.am

Leave a Comment