Քանի ավտոմեքենա կա Հայաստանում · News

Հայաստանում տրանսպորտային միջոցների թիվը շարունակաբար աճում է և արդեն մոտենում է մեկ միլիոնի, ինչի պայմաններում բնական է, որ զուգահեռ ավելանում են նաև ճանապարհատրանսպորտային պատահարները։

Այդ մասին 2025 թվականի ամփոփիչ ասուլիսի ընթացքում հայտարարել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը:

Նախարարի խոսքով՝ չնայած տրանսպորտային միջոցների այսքան մեծ քանակին, անցած տարի հաջողվել է նվազեցնել ՃՏՊ-ների հետևանքով մահվան դեպքերի թիվը։ Մասնավորապես, նախորդ տարվա համեմատ գրանցվել է 50-ով պակաս զոհ։

Սարգսյանը միաժամանակ ընդգծել է, որ ճանապարհային անվտանգության ոլորտում դեռևս առկա է մեծածավալ աշխատանք կատարելու անհրաժեշտություն։

Նրա գնահատմամբ՝ զոհերի թվի կրճատման գործում էական դեր է ունեցել խիստ վարչարարության կիրառումը։ Հաշվետու տարվա ընթացքում վարորդական վկայականից զրկվել է 5 435 քաղաքացի։

Leave a Comment