Համալսարանի տարածքում կրակոցներ են հնչել․ կան զոհեր



Հասարակություն



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ԱՄՆ-ում Հարավային Կարոլինայի համալսարանի տարածքում կրակոցներ են հնչել, որի հետևանքով՝ երկու մարդ է զոհվել, առնվազն մեկը վիրավորվել է, հաղորդում է Fox News-ը։

Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 12-ի երեկոյան՝ Hugine Suites բնակելի համալիրում։ Համալսարանը տեղական ժամանակով մոտավորապես ժամը 21:15-ին (Երևանի ժամանակով՝ 06:15-ին) փակման ռեժիմ է սահմանել, որը շարունակում է ուժի մեջ մնալ։

Հետաքննությունը ղեկավարում է Հարավային Կարոլինայի իրավապահ մարմինների դեպարտամենտը (SLED):



Հետևեք մեզ՝ այստեղ





Leave a Comment