Մինասյան Լիլոյի ինքնավստահությունը չի համոզում



ՔՊ-ական Մինասյան Լիլոն տրտնջացել է, թե իրենք իրենց արժանի ընդդիմություն չունեն՝ համարելով դա մեծ դժբախտություն. բովանդակային դաշտում ուզում են ունենալ իրական մրցակից, բայց, ցավոք, չունեն:

Լիլոյի խոսքերում նկատվում է յուրատեսակ ցնդաբանություն. հարց է առաջանում՝ եթե ընդդիմությունը ՔՊ-ի համար ոչինչ է, եթե այն բովանդակային դիսկուրս չի գեներացնում, եթե այն բուտաֆորիա է, ինչպես Լիլոն է պնդում, ապա ինչո՞ւ է Նիկոլն արդեն շատ տևական ժամանակ ընդդիմությանը հալածում, փակում մարդկանց բերանը կամ վրաները գործ «կարում»: Ընդդիմութանը հարողներին նստեցնում,լռեցնում և այլն: Եթե անբովանդակ ընդդիմություն է ՔՊ-ի ընդդիմություը, ինչո՞ւ է Նիկոլն այդքան տվայտվում ու իր վրա ավելորդ խոսակցություն բերում:

Լիլոյի ինքնավսահությունը, մեղմ ասած, չի համոզում. ընդդիմութունը մի քանի գլուխ բարձր ու գաղափարական է լիլոներից, ու հենց դա է, որ ՔՊ-ականներին հանգիստ չի տալիս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment