Aurora News | Ըստ բոլոր հարցումների՝ հաղթանակը Սամվել Կարապետյանի կողմն է. Նարեկ Կարապետյան

Սկզբում ասում էին, թե նա հինգ օր էլ չի դիմանա և գործարքի կգնա։ Վերջում նա յոթ ամիս անցկացրեց կալանքի տակ՝ ամենախիստ պայմաններում։  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:

«Հետո ասում էին, թե այս «երիտասարդական շարժումը» որևէ հեռանկար չունի։

– Վերջում շարժմանը միացավ ավելի քան 30,000 մարդ, և այդ թիվն օրեցօր աճում է։

Հետո ասում էին, թե ընտրություններում շանս չկա փոքրիկ խմբակի և նրա վարչական ռեսուրսի դեմ։

– Ըստ բոլոր հարցումների՝ հաղթանակը Սամվել Կարապետյանի կողմն է։

Հետո ասում էին, թե նա չի կարող առաջադրվել վարչապետի պաշտոնում։

– Պարզվեց՝ կարող է։

Այս անգամ մեր ընդդիմախոսներն ի՞նչ կասեն։

Մենք հաղթելու ենք և կառուցելու ենք ուժեղ Հայաստան։ Մեզնից յուրաքանչյուրի մասնակցությունն է պետք, որպեսզի փոխենք մեր երկիրը դեպի լավը»։

Leave a Comment