ԱՄՆ-ն ևս մեկ ավիակիր է ուղարկում Իրան


Միջազգային


Միացյալ Նահանգները «Ջերալդ Ռ. Ֆորդ» ավիակիրը Կարիբյան ավազանից կուղարկի Մերձավոր Արևելք:

Այս մասին հաղորդում է The New York Times-ը։

Հրատարակությունը հիշեցնում է, որ «Ջերալդ Ռ. Ֆորդ» նավը անցյալ տարվա հունիսին լքել է Նորֆոլկը և հոկտեմբերին ղղորդվել է դեպի Կարիբյան ավազան։ Ավիակիրը մասնակցել է Կարակասի վրա հարձակմանը հունվարի 3-ին:

2026 թվականի հունվարի 26-ին «USS Abraham Lincoln» ավիակիր հարվածային խումբը մտել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության պատասխանատվության գոտի։ 

Խումբը ներառում է մի քանի կառավարվող հրթիռային ականակիրներ և ինքնաթիռներ։

Տեղակայումը տարածաշրջանում ԱՄՆ ավելի լայն ռազմական ներկայության մի մասն է՝ Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ֆոնին։

 

 

 


Leave a Comment