«Նախորդ տարի Հայաստանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը աճել են 614 –ո կամ 20,4 տոկոսով»,- ասուլիսում ասաց ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
Նա նշեց, որ միաժամանակ հայտնաբերվել է թմրամիջոցների իրացման 243-ով ավելի դեպք։ Նախարարի ներկայացմամբ, 2025-ին ՀՀ իրավապահ մարմինների կողմից ընդհանուր առմամբ առգրավվել է 768 կգ տարբեր տեսակի թմրամիջոց, ինչն 80 տոկոսով ավելի է 2024-ի համեմատությամբ։