Ցանկանում ենք, որ ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակի մնալ Հայաստանում. Գրիգորյան

Ցանկանում ենք, որ ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակի մնալ Հայաստանում. Գրիգորյան

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը անդրադարձել է ԵՄ դիտորդական առաքելության ներկայությանը սահմանին, ընդգծելով՝ բարձր են գնահատում Եվրամիության հետ համագործակցությունը.

«Շատ դրական ենք գնահատում նաև առաքելության տեղակայումը Հայաստանում, որովհետև համոզված ենք, որ առաքելությունը իր դրական ազդեցությունն է ունեցել կայունության գործոնի տեսանկյունից և նաև նպաստել է, որ տարածաշրջանում կայունություն լինի»,-ասաց Արմեն Գրիգորյանը և ընդգծեց՝ կարևոր դեր է ունեցել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների խաղաղության հաստատմանը, ինչպես նաև նախագահ Թրամփի գործոնն է կարևոր խաղաղության հաստատման համար։

Իսկ թե 2027թ.-ից հետո առաքելության հետագա աշխատանքը ինչպես է լինելու, Գրիգորյանը շեշտեց, որ մի բան հստակ է՝ ցանկանում են, որ Եվրամիության քաղաքացիական առաքելությունը շարունակի մնալ Հայաստանում. «Ուզում ենք՝ առաքելությունը շարունակի մնալ Հայաստանում, և կշարունակենք աշխատել այս ուղղությամբ, իսկ հետագա համագործակցության ձևերը քննարկման փուլում են»,-ասել է նա։ 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment