Հ. Կոնջոյանի եղբայրը խոշոր խարդախության համար դատապարտվել է. բացահայտում. «Ժողովուրդ» (Photo)

Armlur.am-ը գրում է.


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է Հայկ Կոնջորյանի եղբոր՝ Ավետ Արսենի Կոնջորյանի վերաբերյալ քրեական գործի նյութերը, որոնք հրապարակված են Դատալեքս դատական տեղեկատվական համակարգում։


Գործի ընթացքը և մեղադրանքը

Ըստ պաշտոնական տեղեկության, փաստի առթիվ քրեական գործը հարուցվել է 25.12.2009 թ․-ին՝ ՀՀ Կոտայքի մարզի քննչական բաժնի կողմից։ 28.12.2009 թ.-ին որոշում է կայացվել Ավետ Կոնջորյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախություն՝ առանձնապես խոշոր չափերով)։

Դատարանի վճռում արձանագրված է, որ մեղադրյալները գործել են «նախնական պայմանավորվածությամբ» և «խաբեությամբ հափշտակել են» տուժողի գումարները։

Մասնավորապես, դատական ակտում նշվում է, որ գումարը պահանջվել է՝ «բնակարանի վաճառելու պատրվակով» և «չարաշահելով Ա. Մկրտչյանի վստահությունը»։

Մեղքի ընդունում՝ դատարանում

Գործը քննվել է արագացված կարգով։ «Դատալեքս»-ում հրապարակված դատական ակտում բառացի նշված է, որ ամբաստանյալ Ավետ Կոնջորյանը հայտարարել է.

«Միջնորդությունը ներկայացրել եմ կամավոր, խորհրդակցել եմ պաշտպանիս հետ, գիտակցում եմ արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հետևանքները, առաջադրված մեղադրանքն ինձ պարզ է, համաձայն եմ մեղադրանքի հետ և ինձ մեղավոր եմ ճանաչում լիովին»։
(աղբյուր՝ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգ)

Այսինքն՝ մեղադրանքը ոչ միայն առաջադրվել է, այլև ամբողջությամբ ընդունվել է ամբաստանյալ Կոնջորյանի կողմից։

Դատավճիռը

17.06.2010 թ․-ին դատարանը Ավետ Կոնջորյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության կատարման համար և նշանակել 4 տարվա ազատազրկում։

Հաշվի առնելով նախնական կալանքը՝ վերջնական պատիժը սահմանվել է 3 տարի 6 ամիս 8 օր։ Սակայն ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիմքով պատիժը պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է 3 տարվա փորձաշրջան, իսկ կալանավորումը վերացվել է դատարանի դահլիճում։
(աղբյուր՝ «Դատալեքս»)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment