Փետրվարի 13-ին՝ ժամը 11։59-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի առևտրի կենտրոնի տարածքում գտնվող խանութ սրահներից մեկի պահեստում, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։ ՆԳՆ-ն տեղեկացրել է, որ կտրամադրի լրացուցիչ տեղեկատվություն։
Shamshyan.com-ը հայտնում է, որ հրդեհը բռնկվել է «Առինջ մոլ»-ի թիվ 304 տաղավարում, որն ավելի շատ հայտնի է ջահերի վաճառքի սրահ, և մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են առևտրի սրահի աշխատակիցները։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։
