Քոչարյանը՝ 9 մլրդ դոլարի շուրջ աղմուկի մասին․ «Սա փոթորիկ էր մեկ բաժակ ջրում»

Քոչարյանը՝  9 մլրդ դոլարի շուրջ աղմուկի մասին․ «Սա փոթորիկ էր մեկ բաժակ ջրում»

13 փետրվարի 2026 – 13:28 AMT

PanARMENIAN.Net – ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 9 միլիարդ դոլարի շուրջ առաջացած քննարկումները գնահատել է որպես չափազանցված:

«Սա փոթորիկ էր մեկ բաժակ ջրում»,-ասել է նա «5–րդ ալիքի» եթերում:

Նա նշել է, որ հանրությանը ներկայացվող տեղեկատվությունը, իր համոզմամբ, կապ չունի իրականության հետ։

« Ընդամենը երկկողմ հայտարարություն է ստորագրվել, որ ավարտել բանակցությունները խաղաղ էներգիայի պայմանագրի միանալու հետ կապված։ Մի լրացուցիչ պայմանագիր, որին անդամ ենք դառնում, բայց դա չի նշանակում ներդրում, որևէ խոստում չկա, որ ատոմակայան կկառուցվի Հայաստանում։ Ընդամենն առաջ է մղում ԱՄՆ–ն իր տեխնոլոգիան, դա նորմալ է, որ ղեկավարը փորձի իր երկրի տեխնոլոգիաններն առաջ մղել դեպի այլ երկրների շուկաներ»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը, հայտնում է Panorama.am-ը:

Քոչարյանի խոսքով՝ ԱՄՆ-ն փորձ էլ չունի նման ատոմակայան կառուցելու այլ երկրում, միայն Ռուսաստանն է, որ այս պահին դրսում կառուցում է 5-6 այդպիսի ատոմակայան։ Ավելին, ըստ Քոչարյանի, Միացյալ Նահանգներում կառուցված վերջին ատոմակայանն էլ բավականին թանկ է նստել երկրի վրա։ Ստացվում է, որ եթե լինի 9 մլրդ դոլարի ներդրումը, դա կլինի պարտք ՀՀ քաղաքացիների վրա, ինչպես նաեւ կանդրադառնա հոսանքի սակագնի վրա։։

«Սա բիզնես է, բարեգործություն չի, եթե կարող ես ստեղծել հինգ անգամ էժան նույն որակի ատոմակայան, ստացվում է՝ դու քաղաքացիների վրա հինգ անգամ պակաս բեռ ես դնում։ Նախարարն ասում է՝ միջուկային էլեկտրաէներգիան հնարավորություն կտա գիշերվա ցերեկվա ռեժիմները կարգավորել, եթե մտածում եք՝ ատոմակայանը կարող է գիշերվա ցերեկվա ռեժիմների կարգավորման առարկա դառնալու, դու պայթեցնելու ես այդ ատոմակայանը»,-ասել է նա:

Leave a Comment