Սիրիական զորքերը մուտք են գործել ԱՄՆ-ի նախկին ռազմակայան – Armenia Today

Սիրիայի կառավարական զորքերը վերահսկողություն են սահմանել Էթ-Թանֆի ռազմավարական նշանակության բազայի նկատմամբ, որը գտնվում է Իրաքի և Հորդանանի հետ սահմանագծին: Այս մասին, վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարությունը, հաղորդում է Al Jazeera-ն:

Սիրիական ռազմական գերատեսչությունից հայտնել են, որ բազայի և հարակից տարածքի նկատմամբ վերահսկողություն սահմանվել է «սիրիական և ամերիկյան կողմերի համակարգման շրջանակում»: Տեղեկություններ կան նաև սիրիա-իրաքյան-հորդանանյան սահմանագծի երկայնքով ստորաբաժանումների տեղակայման մեկնարկի մասին:

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հաստատել է զորքերի դուրսբերումը՝ նշելով, որ «կանոնակարգված հեռացումը» փուլային գործընթացի մաս է: Միևնույն ժամանակ ԱՄՆ-ն ընդգծել է, որ պահպանում է պատրաստակամությունը՝ արձագանքելու ԻՊ-ի կողմից բխող սպառնալիքներին:

Էթ-Թանֆի բազան ստեղծվել է 2014 թվականին՝ որպես ԻՊ-ի դեմ միջազգային կոալիցիայի հենակետ: Ըստ Պենտագոնի տվյալների՝ Սիրիայում ամերիկյան զորքերի թվաքանակը 2025 թվականի շուրջ 1500-ից կրճատվել էր մինչև մոտ 900-ի:

Leave a Comment