Ռուբիոն Հունգարիայի և Սլովակիայի իշխանությունների հետ կքննարկի ռուսական նավթից հրաժարվելու հարցը

Ռուբիոն Հունգարիայի և Սլովակիայի իշխանությունների հետ կքննարկի ռուսական նավթից հրաժարվելու հարցը

Մարկո Ռուբիոն հայտարարել է Հունգարիայի և Սլովակիայի իշխանությունների հետ Ռուսաստանից էներգակիրների գնումները դադարեցնելու հարցը քննարկելու մտադրության մասին։

«Մենք նման զրույցներ կունենանք նրանց հետ։ Մենք նրանց հետ կքննարկենք, թե ինչ պետք է տեղի ունենա։ Ես չեմ պատրաստվում մանրամասնել, թե ինչ կքննարկենք այս հանդիպումների ժամանակ։ Եվ սա լավ հնարավորություն էր գնալ և տեսնել երկրները, որոնցում ես երբեք չեմ եղել», – ասել նա՝ նախքան Մյունխենի անվտանգության համաժողովին մասնակցելու համար Գերմանիա մեկնելը։

Հիշեցնենք, որ Մարկո Ռուբիոյի այցը Սլովակիա և Հունգարիա նախատեսված է Գերմանիայում կայանալիք Մյունխենի անվտանգության համաժողովից հետո, որը տեղի կունենա փետրվարի 13-15-ը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment