ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանի գրառումը՝ կից տեսանյութով․
Իրեն որպես մտավորական դիրքավորող Հակոբ Մովսեսը իշխանական պրոպագանդիստ է, ով տարածում է սուտ, հանցավորության աստիճանի վտանգավոր մտքեր, որոնք հասարակությունը պառակտելու, մեր ազգային ինստիտուտները քայքայելու ակնհայտ նպատակ են հետապնդում։
Առաջարկել եմ հրաժարվել չեզոքություն և զսպվածություն պահանջող սահմանադրական մարմնի անդամի պարտականություններից ու մտնել ՔՊ-ցուցակ, մանավանդ նախընտրական քաստինգի սեզոնն է․ իր նվիրումը կգնահատվի․․․