ՔՊ պատվիրակները սկսել են ընտրել 2026-ի ընտրությունների թեկնածուներին


Տեսանյութ


«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում մեկնարկել է 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների համար ՔՊ ցուցակի ձևավորման առաջին փուլը։

Այս փուլում կուսակցության ավելի քան հազար պատվիրակներ 276 թեկնածուներից ընտրելու են 50-ին։ Քվեարկության արդյունքներով կկազմվի ՔՊ-ի նախնական ռեյտինգային ցուցակը՝ ամենաշատ ձայն հավաքած թեկնածուից մինչև ամենաքիչը։

Նախնական ցուցակի առաջին 50 թեկնածուները մարտին ներկուսակցական քարոզարշավ կանցկացնեն, որից հետո կկատարվի երկրորդ ընտրությունը՝ որոշելու վարչապետի թեկնածուին և ցուցակի վերջնական դասավորությունը։

Գործընթացի առաջին փուլը կավարտվի փետրվարի 15-ին։

Ընթանում է 2026 թվականի հերթական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հաստատման առաջին փուլի քվեարկությունը


Leave a Comment