Ընթանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակի հաստատման առաջին փուլի քվեարկությունը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում սկսվել է Ընտրական ցուցակի ձեւավորման առաջին փուլի փակ, գաղտնի, վարկանիշային քվեարկությունը։ Այս մասին սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հայտնել է, որ քվեաթերթիկում ընդգրկված է 274 թեկնածու։ Առաջին 50 տեղը զբաղեցրած թեկնածուների մասնակցությամբ տեղի կունենա նաեւ երկրորդ փուլ։

Առաջին փուլի քվեարկությունը կտեւի երեք օր, երկրորդ փուլի քվեարկությունը՝ երկու օր։

Leave a Comment