Ճապոնիայի հարավում գտնվող Օկինավա նահանգի ափերի մոտ տեղի է ունեցել 5.5 մագնիտուդով երկրաշարժ։
Այս մասին հաղորդում է Եվրամիջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Տեղեկատվության համաձայն՝ ցնցումները գրանցվել են Նահա քաղաքից 106 կմ հարավ-արևելք, որտեղ բնակվում է մոտավորապես 300,000 մարդ։ Երկրաշարժը տեղի է ունեցել 10 կմ խորության վրա։
Զոհերի կամ ավերածությունների մասին դեռ տեղեկություններ չկան։ Նշվում է, որ ցունամիի վտանգ կա: