Եթե որևէ մեկը փորձի պնդել, թե Պերեսը պարտվել է, ապա նա պարզապես ֆուտբոլից չհասկացող հիմար է․ ՊՍԺ-ի նախագահ

Ֆրանսիական ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին անդրադարձել է Մադրիդի «Ռեալի» և ՈւԵՖԱ-ի հարաբերությունների կարգավորմանը, որը վերաբերում է Եվրոպական Սուպերլիգայի նախագծի շուրջ ստեղծված իրավիճակին։

«Շատ ուրախ եմ այս առիթով և շնորհակալ եմ երկու կողմերին էլ ձեռք բերված համաձայնության համար։ Շնորհակալություն ՈւԵՖԱ-ի ղեկավար Ալեքսանդր Չեֆերինին և «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսին։

Եթե որևէ մեկը փորձի պնդել, թե Պերեսը պարտվել է, ապա նա պարզապես ֆուտբոլից չհասկացող հիմար է։ Հաղթել ենք բոլորս, պարտվողներ չկան»,- փարիզյան ակումբի ղեկավարի խոսքերը մեջբերում է Marca-ն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սուպերլիգայի նախագծից դուրս գալու մասին հայտարարել էր նաև կատալոնական «Բարսելոնան»։

Leave a Comment