Աշոցքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում, Ծիլքար-Ռյա Թազա ճանապարհահատվածում բուք է

Աշոցքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում, Ծիլքար-Ռյա Թազա ճանապարհահատվածում բուք է, հաղորդում է Ճանապարհային դեպարտամենտը:

Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Նորավան-Հարժիս-Գորիսի «Ջանգեր» կոչվող հատվածը, Ալագյազ-Ծաղկահովիտ-Գեղադիր, Թթուջուր-Նավուր ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:

Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով սաստիկ բքի, տեսանելիության բացակայության պայմաններում և երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով՝ ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են։

Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան, Քաջարան-Մեղրի ավտոճանապարհները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Leave a Comment