Ռուսաստանը կսկսի բանակցություններ Հայաստանի երկաթուղային հատվածների վերականգնման վերաբերյալ

Ըստ  РИА Новости-ի՝ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Հայաստանի դիմումի համաձայն Ռուսաստանը բանակցություններ է սկսում երկաթուղու երկու հատվածների վերականգնման ուղղությամբ, որոնք կապ կապահովեն Ադրբեջանի և Թուրքիայի հետ։

«Համաձայն հայկական կողմի դիմումի և հայ ժողովրդի նկատմամբ բարեկամական և եղբայրական զգացմունքների հիման վրա Ռուսաստանի Դաշնությունը որոշել է սկսել բովանդակային բանակցություններ հայկական երկաթուղու երկու հատվածների վերականգնման վերաբերյալ, որոնք կապ կապահովեն Ադրբեջանի Հանրապետության հետ՝ Երասխ քաղաքի մոտ, ինչպես նաև Թուրքիայի Հանրապետության հետ՝ Ախուրյան գյուղի մոտ», – լրագրողներին ասել է Օվերչուկը։
Նա նշել է, որ վերականգնվող երկաթուղու հատվածների ընդհանուր երկարությունը մոտավորապես 1.6 կմ և 12.4 կմ է։ Բանակցությունների ընթացքում կորոշվեն այս նախագծի իրականացման տեխնիկական, ֆինանսական և այլ եղանակները։

Leave a Comment