Արցախցի Արսեն Բաղրյանը Ուշուի միջազգային ֆեդերացիայի (IWUF) վարկածով օրերս ճանաչվել է 2025 թվականի լավագույն ուշուիստ՝ սանդա մրցաձևում, հայտնում է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն այցելել է Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիա՝ շնորհավորելու Բաղրյանին։
Մարզիկը երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոն է, մեծահասակների աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր և Եվրոպայի չեմպիոն։ Առաջիկայում Բաղրյանը կմասնակցի Չինաստանում կայանալիք սանդայի աշխարհի գավաթի խաղարկությանը։
