ՔՊ-ն դեմ է, որ Վաղարշապատում մանկապարտեզները լինեն անվճար (տեսանյութ)





Հարգելի’ վաղարշապատցիներ,

Հունվարի 23-ին «Մայր Հայաստան» խմբակցությունը Վաղարշապատ համայնքի ավագանու որոշման նախագիծ էր ներկայացրել, համաձայն որի՝ Վաղարշապատում համայնքապատկան բոլոր մանկապարտեզները պետք է լինեն անվճար` դրանով իսկ որոշ չափով թեթևացնելով ընտանիքների սոցիալական և ֆինանսական վիճակը, բայց քպ-ականները՝ Արգիշտի Մեխակյանի գլխավորությամբ, մերժեցին մեր նախագիծն ընդգրկել օրակարգում:

Սրանով կարելի է փաստել, որ ՔՊ-ն դեմ է, որ Վաղարշապատում մանկապարտեզները լինեն անվճար։

Վաղարշապատի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Հարություն Խաչիկյանի ֆեյսբուքյան էջից



Leave a Comment