Aurora News | Պուտինը բաց կթողնի Խաղաղության խորհրդի առաջին նիստը

Ռուսաստանի և Բելառուսի նախագահները չեն մասնակցի Վաշինգտոնում կայանալիք Խաղաղության խորհրդի առաջին նիստին, հաղորդում է Axios-ը: Հանդիպումը նախատեսված է փետրվարի 19-ին Սպիտակ տանը։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Վեդոմոստի»-ին ասել է, որ նախագահի գրաֆիկը չի ներառում մոտ ապագայում ԱՄՆ ուղևորություն։

Բելառուսի նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտն էլ հայտարարել է, որ հրավերը «ուշացել է»: Նա ասել է, որ Ալեքսանդր Լուկաշենկոյի գրաֆիկն արդեն պլանավորված է:

Խաղաղության խորհուրդը ստեղծվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ:

Leave a Comment