ԶՊՄԿ ՆԱԽԿԻՆ փոխտնօրեն Նարեկ Ամբարյանին ներկայացրել էր, որպես գործող պաշտոնյա․ Արայիկ Մարգարյան


Սիրելի ընկերներ, հարգելի գործընկերներ,

Այսօր առավոտից մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ կապ են հաստատել ինձ հետ՝ խնդրելով մեկնաբանել «Ժողովուրդ» օրաթերթում հրապարակված հոդվածը, որը վերաբերում է ԶՊՄԿ նախկին փոխտնօրեններից մեկի առնչությամբ դատական գործին։ «Ժողովուրդ»-ը ԶՊՄԿ ՆԱԽԿԻՆ փոխտնօրեն Նարեկ Ամբարյանին ներկայացրել էր, որպես գործող պաշտոնյա։

 

Քանի որ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր Սոնա Գրիգորյան կողմից արդեն շտկվել է վրիպակը, և վերնագրում ու հոդվածում հստակ նշվել է, որ Նարեկ Ամբարյանը ԶՊՄԿ-ում փոխտնօրենի պաշտոնը զբաղեցրել է մինչև 2021 թվականը, կարծում եմ՝ լրացուցիչ մեկնաբանության անհրաժեշտություն չկա։

Այն լրատվամիջոցներին, որոնք վերահրապարակել են հիշյալ հոդվածը, խնդրում եմ համապատասխան փոփոխությունները կատարել նաև իրենց նյութերի վերնագրերում և տեքստերում։

 

ԶՊՄԿ-ին վերաբերող ցանկացած տեղեկատվություն ճշտելու համար կարող եք դիմել ինձ․ ես հասանելի եմ 24/7 ռեժիմով։

093222313

 

Leave a Comment