Հայաստանում կստեղծվի արագ արձագանքման բժշկական խումբ․ կառավարությունը հաստատել է նախագիծը

ՀՀ-ում կստեղծվի Արագ արձագանքման բժշկական խումբ՝ արտակարգ իրավիճակների համար

Հայաստանում կստեղծվի արագ արձագանքման բժշկական խումբ․ կառավարությունը հաստատել է նախագիծը


ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Այսօր ՀՀ կառավարությունը չզեկուցվող նախագծերի փաթեթով հաստատել է ՀՀ-ում Արագ արձագանքման բժշկական խումբ ստեղծելու մասին նախագիծը։


Այն նպատակ ունի ապահովել որակյալ բժշկական սպասարկում թե՛ երկրի ներսում արտակարգ իրավիճակներին արձագանքելու, թե՛ ՀՀ տարածքից դուրս մարդասիրական առաքելություններ իրականացնելու համար:


Ըստ նախագծի՝ խումբը պետք է լինի ինքնաբավ, այսինքն` հագեցած լինի անձնակազմով, գույք-սարքավորումով, սնունդով և այլն, ունենա այն ամենը, ինչն անհրաժեշտ է ցանկացած վայրում տեղակայվելու և տուժած քաղաքացիներին անհրաժեշտ բժշկական օգնություն և սպասարկում ցուցաբերելու համար:


Նախագծով սահմանվում է ՀՀ «Արագ արձագանքման բժշկական թիմի» (ԱԱԲԽ-ի) կառուցվածքը, կազմը, գործունեության համար անհրաժեշտ միջոցների ցանկը (դեղեր, բժշկական արտադրատեսակներ, բժշկական սարքավորումներ, նյութատեխնիկական ապահովման միջոցներ), ինչպես նաև ՀՀ տարածքից դուրս միջազգային մարդասիրական առաքելություններին ներգրավելու կարգը:


Հիշեցնենք, որ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի համապատասխան փոփոխություններն արդեն ընդունվել են Ազգային ժողովի կողմից 2024 թվականի դեկտեմբերի 5-ին։


 

Leave a Comment