«Բարսելոնայի» ավագը հաղթահարել է հոգեբանական խնդիրները

«Բարսելոնայի» պաշտպան և ավագ Ռոնալդ Արաուխոն խոսել է հոգեբանական խնդիրները հաղթահարելուց հետո իր կյանքում տեղի ունեցած փոփոխությունների մասին։ Ուրուգվայցին պատմել է, թե ինչպես է վերափոխվել նոյեմբերի 25-ին Լոնդոնում տեղի ունեցած միջադեպից հետո։

«Այդ ժամանակից ի վեր շատ բան է փոխվել, քանի որ ես շատ բան սովորեցի։ Կարծում եմ՝ ճիշտ որոշում կայացրի։ Հիմա ինձ այլ կերպ եմ զգում, և դա ինձ ուրախացնում է. դարձել եմ ավելի հանգիստ ու երջանիկ։ Կարողանում եմ կրկին վայելել այն, ինչ սիրում եմ՝ ֆուտբոլ խաղալը, ինչը շատ է օգնում։

Հիմա ամեն ինչին այլ անկյան տակ եմ նայում, վատն անցյալում է մնացել։ Այդ դադարն ինձ անհրաժեշտ էր. ինձ օգնեցին մասնագետները, ընտանիքս և հոգևոր աջակցությունը։ Այժմ ես ինձ բոլորովին այլ մարդ եմ զգում»,- Արաուխոյի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։

Leave a Comment