Aurora News | Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվեց․ մանրամասներ

Մասիսի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանն ազատ է արձակվել կալանքից. նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը:

Հիշեցնենք՝ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը մեղադրվում է երկու հոդվածներով՝ ընտրական իրավունքին խոչընդոտելը՝ իշխանական կամ ծառայողական լիազորություններն օգտագործելով, ինչպես նաև հավաքներին մասնակցելուն հարկադրելը՝ նույն լիազորությունների կիրառմամբ։

Հավելենք՝ 2025 թվականի հոկտեմբերի 15-ի առավոտյան Մայր Աթոռը տեղեկացրել էր Արագածոտնի թեմի առաջնորդի և թեմի մի շարք այլ հոգևորականների ձերբակալման մասին։

Նշենք՝ Արագածոտնի թեմի առաջնորդը՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի քրոջ որդին է։

Leave a Comment