Aurora News | Նոր փոփոխություն․ երեխայի ծնունդը հնարավոր է գրանցել առցանց․ ԱՆ

Երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արդարադատության նախարարության ֆեյսբուքյան կայքէջից։

«Երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց՝ hartak.am կայքի միջոցով՝ լրացնելով համապատասխան դիմումը»,- նշվում է հայտարարության մեջ։

Կից ներկայացված է տեսանյութ, որտեղ մանրամասն նկարագրվում է քայլերի հաջորդականությունը։

Leave a Comment