Մկրտիչ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի

Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Դ.Դաբաղյան) որոշեց կալանքը վերացնել և որպես այլընտրանքային միջոց կիրառել տնային կալանքը։

Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքը փոխվեց տնային կալանքի. հայտնում է նաև փաստաբան Արա Զոհրաբյանը:

«Այսօր Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Դ.Դաբաղյան) որոշեց Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքը վերացնել և որպես այլընտրանքային միջոց կիրառել տնային կալանքը»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանավորված էր 2025 թվականի հոկտեմբերի 16-ից, մեղադրվում է օրինական հավաքներին մասնակցելը խոչընդոտելու կամ հարկադրելու և ընտրական իրավունքին խոչընդոտելու հոդվածներով։  Մկրտիչ Պռոշյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։

Leave a Comment