Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան կողմ է ԱՄՆ կառավարության կողմից անդամ ԵՄ պետությունների նկատմամբ սահմանված մաքսատուրքերի դեմ պատասխան միջոցառումների ձեռնարկմանը։
Ավելի վաղ Եվրախորհրդարանը սառեցրել էր ԵՄ-ԱՄՆ առևտրային համաձայնագրի վավերացումը, այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր մաքսատուրքեր սահմանել եվրոպացի դաշնակիցների նկատմամբ, որոնք դեմ էին Գրենլանդիայի հարցում իր դիրքորոշմանը: Ավելի ուշ ԵՄ մի քանի առաջնորդներ արտահայտվել են համաձայնագրի հաստատման օգտին՝ հաշվի առնելով Թրամփի կողմից Գրենլանդիայում ուժի կիրառումից հրաժարվելը:
«Եթե որոշ համաշխարհային խաղացողներ մեզ մարտահրավեր նետեն անարդար մրցակցությամբ, մենք պետք է արձագանքենք։ Եթե մյուսները առևտուրն օգտագործում են որպես սպառնալիք, որպես հարկադրանքի գործիք, մենք պետք է օգտագործենք մեր գործիքները», – ասել է Կոշտան Financial Times-ին ։