Ուժեղ Հայաստանին առաջին հերթին պետք է ուժեղ առաջնորդություն, նոր առաջնորդ կառավարչի հմտություններով, նոր, բայց մեծ փորձ ունեցող առաջնորդ։ Այս մասին «Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսի ժամանակ ասաց Նարեկ Կարապետյան։
«Մեր առաջնորդը ծնվել է Հայաստանում, մեծացել է գյուղում՝ ուսուցիչների ընտանիքում, նա գալիս է ժողովրդից, կյանքում ու բիզնեսում հաջողության հասնելուց հետո երբեք չի մոռացել՝ որտեղից է եկել։ Նա ունի լավագույն միջազգային կապերը Հայաստանի համար և դրանք կօգտագործի ի շահ մեր երկրի: Նա դա ապացուցել է գործով և ոչ թե խոսքով: Նա աջակցել է հիվանդանոցների, կրթական հաստատությունների, մանկապարտեզների կառուցման, մշակույթի զարգացման, աշխատատեղերի ստեղծման ծրագրի և օգնել բազմաթիվ ընտանիքների:
Այսօր մենք ներկայացնում ենք նոր այլընտրանք, այլընտրանք տնտեսության մեջ, այլընտրանք անվտանգության մեջ, այլընտրանք ուժեղ խաղաղության համար, այլընտրանք հայ ժողովրդի հույսի համար: Իսկ հիմա օրվա սպասված լուրին անցնեմ: Ո՞վ է լինելու մեր վարչապետի թեկնածուն։
Մեր կուսակցության վարչապետի թեկնածուն պարոն Սամվել Կարապետյանն է։
Պատմեմ ինչպես է դա լինելու: Մեր սահմանադրությունը ունի 148 հոդված: Ի՞նչ է ասում 148 հոդվածը: Այն սահմանում է, թե ով պետք է լինի մեր երկրի վարչապետը: Իսկ ինչպե՞ս է փոփոխվում, որոշվում 148 հոդվածը: Փոփոխվում է Ազգային ժողովում, Ազգային ժողովի քվեարկությամբ և ոչ թե սահմանադրական բարեփոխումներով»,- ասաց նա:
Մանրամասն՝ տեսանյութում։