Սամվել Կարապետյանը՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու

Սամվել Կարապետյանը՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու

12 փետրվարի 2026 – 14:51 AMT

PanARMENIAN.Net«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է։ Այդ մասին հայտարարել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կուսակցության պաշտոնական շնորհանդեսի ժամանակ:

«Հայաստանն այսօր ջրբաժանի առաջ է կանգնած՝ շարունակել այսպես, թե սկսել լրջորեն զբաղվել վերածննդով։ Երկիրն 8 տարի կառավարած վարչապետի սիրտը երրորդ ժամկետն է ուզում»,- ասել է Նարեկ Կարապետյանը։

Նա նաև հիմնավորել է, թե ինչպես դա կարելի է կայնքի կոչել:

«Մեր Սահմանադրությունն ունի 148 հոդված, որով սահմանվում է, թե ով պետք է լինի երկրի վարչապետը՝ փոփոխվում է ԱԺ քվեարկությամբ, ոչ թե սահմանադրական բարեփոխումներով։ Իսկ ի՞նչ ընտրություն է լինելու հունիսի 8-ին»,-ասելէ նա, հայտնում է Aysor.am-ը:

Ներկայացվել են հեղինակավոր սահմանադրագետների հիմնավորումները, ըստ որոնց, ԱԺ-ն առանց հանրաքվեի Սահմանադրության որոշ դրույթներում կարող է կատարել փոփոխություններ։

Նարեկ Կարապետյանը հավելել է, որ ընտրություններից 20 օր անց ԱԺ առաջին նիստին անմիջապես հանդես կգան համապատասխան օրենսդրական փոփոխության որոշմամբ և ցանկացած անձ կարող է դառնալ ՀՀ վարչապետ։

«Այդ ժամանակ Սամվել Կարապետյանը կլինի միայն ՀՀ քաղաքացի»,-ասել է նա։

ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսի 7-ին:

Leave a Comment