Փետրվարի 12-ին նշվում է Սրբոց Վարդանանց տոնը

Փետրվարի 12-ին նշվում է Սրբոց Վարդանանց տոնը

12 փետրվարի 2026 – 14:06 AMT

PanARMENIAN.Net – Փետրվարի 12-ին նշվում է Սրբոց Վարդանանց տոնն է։ Այն շարժական տոն է և նշվում է Բուն Բարեկենդանին նախորդող հինգշաբթի օրը։

Տոնի առթիվ Սուրբ Պատարագից հետո կատարվում է Հայրապետական մաղթանք, քանի որ նույն օրը հանդիսանում է նաև Ամենայն Հայոց կաթողիկոսի անվանակոչության օր։

451 թվականի մայիսին Ավարայրի ճակատամարտում հայրենիքի, հայ եկեղեցու և քրիստոնեական հավատի պահպանման համար նահատակված Վարդանանց զորավարներն ու 1036 մարտիրոսները Առաքելական եկեղեցու մեծագույն սրբերից են: Ավարայրի դաշտում տեղի ունեցած ճակատամարտում հայկական զորքը, սպարապետ Վարդան Մամիկոնյանի առաջնորդությամբ, դիմակայել է պարսկական հզոր բանակին։ Թեև ճակատամարտի ընթացքում հայերը ռազմական տեսանկյունից նահանջել են, ռազմավարական առումով հաղթանակը վերագրվել է նրանց, քանի որ պարսիկները համոզվել են, որ հայ ժողովրդին հնարավոր չէ բռնի կերպով կրոնափոխ անել, և հետագայում այլևս երբեք նման փորձ չեն արել:

Վարդանանց քաջերին սուրբ Ներսես Շնորհալի հայրապետը ձոնել է «Նորահրաշ» շարականը` ամեն քառատող սկսելով նահատակ մի իշխանի անունով:

Այս օրը նաև անվանակոչության տոն է բոլոր նրանց համար, ովքեր կրում են Վարդանանց զորավարների անունները։

Leave a Comment