Միջոցառումների ժամանակ օրհներգը պետք է հնչի կենդանի կատարմամբ․ Փաշինյան

Մի շարք գերատեսչություններ ունեն նվագախմբեր, երգչախմբեր։ Նրանք, ովքեր չունեն նվագախմբեր կամ երգչախմբեր, թող հրավիրեն, որպեսզի նրանք կատարեն, ասել է Փաշինյանը

Միջոցառումների ժամանակ օրհներգը պետք է հնչի կենդանի կատարմամբ․ Փաշինյան


ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Բոլոր միջոցառումներում, որտեղ պետք է հնչի ՀՀ օրհներգը, այն պետք է հնչի կենդանի կատարմամբ:


Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 


«Մի շարք գերատեսչություններ ունեն նվագախմբեր, երգչախմբեր։ Նրանք, ովքեր չունեն նվագախմբեր կամ երգչախմբեր, թող հրավիրեն, որպեսզի նրանք կատարեն»,- ասաց Փաշինյանը: 


Նրա խոսքով՝ եթե այնպիսի միջոցառում է, որտեղ օրհներգը պետք է հնչի, նշանակում է՝ այդ միջոցառումը նաև որոշակի բյուջե ունի, հետևաբար կարելի է այդ բյուջեից այլ ատրիբուդների ավելի քիչ տրամադրել և հրավիրել երգչախմբեր և նվագախմբեր։ 


Ըստ վարչապետի՝ սա նաև որոշակի ֆինանսական հոսքերի վերաուղղում է դեպի մշակույթի և արվեստի ճյուղեր, որպեսզի մարդիկ մշակույթի և երաժշտության զարգացման ոլորտում ևս ներդրում անեն։


Leave a Comment