«Ինտերը» մտադիր է երկարաձգել Հենրիխ Մխիթարյանի հետ պայմանագիրը մինչև 2027-ը

Իտալական «Ինտերը» մտադիր է երկարաձգել պայմանագիրը ակումբի կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի հետ մինչև 2027 թվականի հունիս, հայտնում է Championat.com-ը:

Այժմ 37-ամյա ֆուտբոլիստն ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2026 թվականի հունիսի 30-ը:

Մխիթարյանը «Ռոմայից» ազատ գործակալի կարգավիճակով միացել է «Ինտերին» 2022 թվականին: Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 24 հանդիպում, դարձել մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: Տրանսֆերմարկետի տվյալներով՝ նրա արժեքը գնահատվում է 3,5 մլն եվրո:

Երևանում փետրվարի 7-ին տեղի է ունեցել Մխիթարյանի «Իմ կյանքը՝ միշտ կենտրոնում» հայ երիտասարդի ճանապարհորդությունը նպատակասլացության և զոհողության միջով ինքնակենսագրական գրքի շնորհանդեսը:

Leave a Comment