ՀՌՀ-ն սահմանել է նախընտրական եթերաժամի մեկ րոպեի արժեքը

ՀՌՀ-ն սահմանել է նախընտրական եթերաժամի մեկ րոպեի արժեքը

12 փետրվարի 2026 – 12:21 AMT

PanARMENIAN.Net – Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը փետրվարի 11-ի նիստում սահմանել է ՀՀ ԱԺ հերթական ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում վճարովի եթերաժամի մեկ րոպեի արժեքը:

Հանրային տեսալսողական հեռարձակողի համար սահմանվել է․

ա․ «Առաջին ալիք» տեսալսողական ծրագրի համար 45,000 (քառասունհինգ հազար) ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ),

բ․ «Առաջինի լրատվական ալիք» տեսալսողական ծրագրի համար 18,000 (տասնութ հազար) ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ)։

Հանրային լսողական հեռարձակողի համար՝ 1800 (մեկ հազար ութ հարյուր) ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ)։

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հաստատելէ նաև «ՀՀ Ազգային ժողովի 2026թ․ հունիսի 7-ին կայանալիք հերթական ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների համար հավասար պայմանների ապահովման գնահատման մեթոդաբանությունը»։

Որոշումներն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող են բողոքարկվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին կամ ՀՀ վարչական դատարան։

ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսի 7-ին:

Leave a Comment