2027-ի աշնանից «Զվարթնոցում» պետք է գործեն «անշփում» անցման ուղիներ

2027-ի աշնանից «Զվարթնոցում» պետք է գործեն «անշփում» անցման ուղիներ

11 փետրվարի 2026 – 18:33 AMT

PanARMENIAN.Net – Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել է, որ այն պահից, երբ Հայաստանում կգործեն կենսաչափական անձնագրերը, ինչը նախատեսվում է 2027-ի աշնանը, «Զվարթնոց» օդանավակայանում ու մյուս սահմանային կետերում պետք է գործեն «անշփում» անցման ուղիներ:

«Բիոմետրիկ անձնագիր ունեցող, կենսաչափական անձնագիր ունեցող քաղաքացիները պետք է գնան ուղղակի իրեց կենսաչափական տվյալները… Այսինքն՝ առանց կոնտակտի պետք է գնան օդանավ մտնեն կամ դուրս գան, կամ սահմանը հատեն»,- մանրամասնել է նա, հայտնում է «Ազատությունը»:

Վարչապետն ընդգծել է, որ «անշփում անցման» տեխնոլոգիան ներդնելու համար անհրաժեշտ է ԱՄՆ-ի օժանդակությունը։

«Պետք է, որ Միացյալ նահանգները, որը տիրապետում է այդ տեխնոլոգիաներին, այդ տեխնոլոգիաներով կիսվեն մեզ հետ»,-ասել է նաԼ

Ըստ Փաշինյանի՝ այս հարցով քննարկում է տեղի ունեցել Երևան այցելած ԱՄՆ փոխնախագահի հետ։

«Մեր գործընկերներից ստացել եմ հավաստիացում, որ այդ տեխնոլոգիաներով կկիսվեն Հայաստանի հետ»,- ասել է վարչապետը:

Leave a Comment