Զինծառայողների դատաբժշկական փորձաքննության աշխատանքային խումբ կստեղծվի

Զինծառայողների դատաբժշկական փորձաքննության աշխատանքային խումբ կստեղծվի

12 փետրվարի 2026 – 11:12 AMT

PanARMENIAN.NetԶինծառայողների դատաբժշկական փորձաքննության միջգերատեսչական աշխատանքային խումբ կստեղծվի: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը:

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝ ստեղծել զորակոչային տարիքի քաղաքացիների և զինծառայողների դատաբժշկական փորձաքննության գործընթացի հետ կապված խնդիրներն ուսումնասիրող և համապատասխան լուծման առաջարկներ ներկայացնող միջգերատեսչական աշխատանքային խումբ»,-ասվում է որոշման մեջ:

Հաստատվել է նաև միջգերատեսչական աշխատանքային խմբի կազմը:

Leave a Comment