Փետրվարի 13-ից կտաքանա 4-6 աստիճանով, որոշ մարզերում՝ մինչև 10 աստիճան

Փետրվարի 13-ից կտաքանա 4-6 աստիճանով, որոշ մարզերում՝ մինչև 10 աստիճան

12 փետրվարի 2026 – 11:13 AMT

PanARMENIAN.Net – Փետրվարի 12-ի առավոտյան հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 12-15-ին առավոտյան ժամերին Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Կոտայքի և Արագոծոտնի նախալեռնային շրջաններում, Արարատյան դաշտում, այդ թվում նաև Երևանում սպասվում է մառախուղ։

Հանրապետության տարածքում փետրվարի 12-13-ին առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ, իսկ 14-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ․ նախալեռնային և հովտային հատվածներում՝ ձնախառն անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Լեռնային որոշ հատվածներում արձանագրվել է նաև բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն։

Փետրվարի 15-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ, իսկ փետրվարի 13-16-ն առանձին վայրերում մինչև 13-16 մ/վ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 13-16-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով, իսկ Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 8-10 աստիճանով։

Երևանում փետրվարի 12-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով, իսկ 14-ի ցերեկը՝ անձրև։ Փետրվարի 13-ին և 15-16-ն կանխատեսվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 12-15-ը գիշերային և առավոտյան ժամերին սպասվում է նաև մառախուղ։

Փետրվարի 13-ի ցերեկը մայրաքաղաքում սպասվում է +8 աստիճան:

Leave a Comment