Մանկապարտեզներում, դպրոցներում և քոլեջներում ուսումնական շաբաթվա սկզբին օրհներգը պետք է հնչի․ Ժաննա Անդրեասյան

 Iravaban.net-ի փոխանցմամբ, ՀՀ կառավարության փետրվարի 12-ի նիստում քննարկվեց «Հայաստանի Հանրապետության օրհներգի կատարման կարգը սահմանելու մասին» հարցը։

«Պետական խորհրդանիշների հանդեպ ուշադրությունը և դրանց միասնական ստանդարտը կառավարության առաջնահերթ գործունեության ուղղություններից է»,- ասել է ԿԳՄՍ նախարարը՝ նշելով, որ նախորդ տարի «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում կատարվել են փոփոխություններ և լրացումներ, որոնք ուղղված էին միասնական ստանդարտի սահմանմանը։

Նախարարը ներկայացրել է օրենքով սահմանված ընթացակարգերի համաձայն օրհներգի կիրառման կարգը, որը հստակ սահմանում է, թե երբ, որտեղ և ինչ տարբերակով պետք է հնչի Հայաստանի Հանրապետության օրհներգը։

Նախարարը ընդգծեց, որ օրհներգի կատարման կարգը պետական միջոցառումների ժամանակ պարտադիր է դարձնում օրհներգի կենդանի կատարումը։

«Սա նշանակում է, որ ցանկացած միջոցառում, որը պլանավորվում է պետական կառույցների կողմից, առավել ևս՝ արարողակարգային միջոցառումների դեպքում, պետք է նախապես իսկապես պլանավորել և ապահովել օրհներգի կենդանի կատարման հնարավորությունը, որը կարող է լինել նվագախմբային, նվագախմբային և երգչախմբային կամ երգչախմբային տարբերակներով»,- նշել է նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Leave a Comment