Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ. Հակոբյան

Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ. Հակոբյան

«Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ ինձ համարում, նորից թույլ տվեք կրկնել՝ ես գրող եմ, մտավորական, ես մեր ժողովրդի պատմությունը գիտեմ և իրավունք ունեմ այսօրվա իրադարձությունները՝ լինեն քաղաքական թե կուսակցական, մտավորականի դիրքերից վերլուծելով` եզրակացություններ անել, իհարկե, պահպանելով կոռեկտության սահմանները»,- հայտարարել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանը։

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը նախագիծ է ներկայացրել նրա լիազորությունները դադարեցնելու համար։ Ըստ ընդդիմադիր պատգամավորների՝ Հակոբյանը չի պահպանել քաղաքական չեզոքություն ու ՀՅԴ հասցեին քննադատական, վարկաբեկիչ արտահայտություններ է արել։

«Հայ ժողովրդի պատմության, ինչպես նաև նրա քաղաքական իրավիճակների մասին խոսելը միայն կուսակցական դիրքորոշում չի պահանջում»,- ասել է նա:

«Ձեր մեղադրանքի մեջ հիմնականը, որ ինձ վերաբերում է, կոռեկտության սահմանները խախտելն է: Ես երեկ իմ ելույթի մեջ ասացի՝ լավ կլիներ, որ ընդհանրապես այդ «կոռեկտություն» հասկացության մի սահմանումը տրվեր: Կոռեկտ լինել չի նշանակում Գլավլիտի տակ լինել և չի նշանակում կոնյուկտուրայի նպատակներով կամ վախերով՝ պաշտոնը կորցնելու կամ Ազգային ժողովի որոշ՝ քո հայացքները չկիսող կամ խմբակցությունների կողմից քննադատվելուց վախենալով ծպտուն չհանել»,- ասել է նա։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment