ՀՀ կառավարության փետրվարի 12-ի նիստի օրակարգում ընդգրկված է 26 հարց, որոնցից 23-ը՝ չզեկուցվող, 3-ը՝ զեկուցվող։
Զեկուցվող հարցերն են՝
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 29-ի N 1067-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին,
- Զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց վերաբերյալ էլեկտրոնային գրանցամատյանում գրանցված զբոսաշրջային ծառայություններ մատուցողների տեղեկատվության բովանդակությունը, ներկայացման և վարման կարգն ու ձևերը սահմանելու մասին,
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 12-ի N 448-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
Չզեկուցվող հարցերն են՝
Անշարժ գույք ամրացնելու մասին,
Հայաստանի Հանրապետության կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 2020 թվականի ապրիլի 23-ին ստորագրված թիվ CAM 1002 06 D ֆինանսավորման համաձայնագրի փոփոխություն N 3-ի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին,
«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթին հավանություն տալու մասին,
Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը Բեռն տեղափոխելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 738-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին,
«Ֆուտբոլային խաղերի և մարզական այլ միջոցառումների ժամանակ ապահովության, անվտանգության և սպասարկման խնդիրներին միասնական մոտեցման մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին,
«Երևանի լսողության խանգարում ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանելու մասին,
Գույքի առուվաճառքի պայմանագրում («ԳԱՊ») լրացումներ կատարելու մասին համաձայնագրին հավանություն տալու մասին,
Մթնոլորտային օդի աղտոտվածության կրիտիկական մակարդակի և կրիտիկական բեռնվածության շեմի վերաբերյալ կարգը հաստատելու մասին,
Տեղեկատվական տեխնոլոգիաների ակտիվների ռեեստրի ստեղծման և կառավարման համակարգի ներդրման կարգը հաստատելու մասին,
Մեկուսացման և օբսերվացիայի իրականացման կարգը սահմանելու մասին,
Հայաստանի Հանրապետությունում արագ արձագանքման բժշկական խումբ ստեղծելու, դրա կառուցվածքը, կազմը, գործունեության համար անհրաժեշտ միջոցների ցանկը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս միջազգային մարդասիրական առաքելություններին ներգրավվելու կարգը սահմանելու մասին,
«Նախադպրոցական կրթության մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերին հավանություն տալու մասին: