Դատարանը մերժել է ՀԱԵ փաստաբանական թիմի միջնորդությունը՝ Արման Սարոյանի գործով – Նորություններ 12.02.2026

Ֆոտո․ am.sputniknews.ru

Ֆոտո․ am.sputniknews.ru

Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Էդգար Հովհաննիսյանի նախագահությամբ մերժել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստաբանական թիմի միջնորդությունը`վերացնել նախկին հոգևորական Արման Սարոյանի նկատմամբ կիրառված հայցի ապահովման միջոցը, որով դատարանը եկեղեցուն պարտավորեցրել են մինչև դատական վերջնական ակտի հրապարակումը ապահովել Արման Սարոյանի պաշտոնավարումը Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում: Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս տեղեկատվական համակարգից:

Դատարանի որոշումը հրապարակվել է փետրվարի 11-ին, այն ուժի մեջ է մտել կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման։

Ըստ էության, դատարանի այս որոշմամբ կարգալույծ հռչակված Արման Սարոյանը կշարունակի զբաղեցնել Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնը:

Leave a Comment