Բրյուսելում տեղի կունենա ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպումը

ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարները փետրվարի 12-ին կհանդիպեն Բրյուսելում՝ նախապատրաստվելու Անկարայում կայանալիք գագաթնաժողովին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն նախօրեին կայացած ասուլիսում հայտնել է, որ այս հանդիպումը կկենտրոնանա այն հարցի վրա, թե ինչպես է դաշինքը նախատեսում հետագայում ավելացնել պաշտպանական ծախսերը։«Մենք ընդլայնում ենք մեր պաշտպանական արդյունաբերական բազան։

Մենք պետք է ավելին արտադրենք։ Սա նշանակում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր, ավելի շատ զինամթերք և ավելի ուժեղ մատակարարման շղթաներ դաշինքի ներսում», – շարունակել է Ռյուտեն։

Նա հայտնել է, որ հանդիպմանը քննարկվելու է նաև Ուկրաինային Հյուսիսատլանտյան դաշինքի աջակցության հարցը։

Leave a Comment