Iravaban.net-ը ուսումնասիրել է Բարձրագույն դատական խորհրդի ԲԴԽ-14-Ո-15 որոշումը, որով Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Սամվել Մարդանյանին, Սասուն Մխիթարյանին և Նարեկ Բադալյանին բաշխվելիք գործերի համար սահմանվել է առանձին տոկոսաչափ։
Բարձրագույն դատական խորհուրդը որոշումը ընդունել է՝ քննարկելով Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Սամվել Մարդանյանի, Սասուն Մխիթարյանի և Նարեկ Բադալյանի աշխատանքային ծանրաբեռնվածության վերաբերյալ գրությունները, ինչպես նաև նույն դատարանի նախագահի պաշտոնակատարի համաձայնությունը։
Որոշումը կայացվել է՝ ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասի և 94-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն։
Որոշման բովանդակությունը և կիրառման ժամկետները
Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Սամվել Մարդանյանին, Սասուն Մխիթարյանին և Նարեկ Բադալյանին բաշխվելիք գործերի համար հավասարաչափ բաշխման չափանիշներից սահմանել 95%-ի չափով նվազեցման տոկոսաչափ՝ 2026 թվականի փետրվարի 12-ից փետրվարի 18-ը ներառյալ:
Որոշման ուժի մեջ մտնելը
Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից, այսինքն՝ 2026 թվականի փետրվարի 12-ից։ Որոշումը ստորագրել է ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանը։