Aurora News | Իսրայելը փնտրում է պատերազմ հրահրելու պատրվակներ. Լարիջանի

Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար Ալի Լարիջանին այս հայտարարությունն արել է «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում՝  Կատարում կայացած հանդիպման ժամանակ։

 «Կատարը դրական դեր է խաղում Թեհրանի և Վաշինգտոնի միջև միջուկային բանակցություններում միջնորդության առումով»։

«Բանակցություններն ունեն իրենց սեփական ուղին, և դրանք կարող են արդյունք տալ, եթե ընթանան իրատեսությամբ և փոխադարձ հարգանքով», – պնդել է նա՝ հավելելով, որ «հրթիռային ծրագիրը բանակցությունների համար չէ»։

«Մեզ ոչ ոք միջուկային տեխնոլոգիաներ չի տվել. մենք այն ձեռք ենք բերել մեր ներքին ջանքերով», – շարունակել է նա։

Լարիջանին նաև խոսել է Իսրայելի վարչապետի Վաշինգտոն կատարած այցի մասին՝ ասելով, որ «Իսրայելը փորձում է խաթարել բանակցային գործընթացը և փնտրում է պատերազմ հրահրելու պատրվակներ»։

«Միջուկային ծրագրից բացի որևէ այլ հարցի շուրջ բանակցություններ չեն լինի»։ «Վաշինգտոնի հետ կա ընդհանուր լեզու այն հարցում, որ մենք միջուկային զենք չունենք», – ավելի ուշ ասաց նա։

«Մենք Վաշինգտոնից որևէ կոնկրետ առաջարկ չենք ստացել, և Օմանում արվածը հաղորդագրությունների փոխանակում էր», – շարունակել է նա։

Leave a Comment